Բարի գալուստ inLOBBY.com հյուրանոցային ամրագրումների համակարգի Համագործակցության ծրագրերի բաժին:
inLOBBY.com-ը առցանց հյուրանոցային ամրագրումների հարթակ է, որտեղ այժմ ներկայացված են ավելի քան 150,000 հյուրանոցներ և որը հնարավորություն է տալիս օգտատերերին իրականացնել ամրագրումներ ինչպես ավանդական առցանց մոդելի, այնպես էլ անմիջական կապով հյուրանոցների միջոցով:
Մասնակցելով inLOBBY-ի Համագործակցության ծրագրերին` Դուք կկարողանաք.
Այս ծրագրերը նախատեսում են համագործակցության հնարավորություններ տուրիստական գործակալությունների, ընկերությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, կազմակերպությունների, հյուրանոցների և ընդհանրապես բոլոր շահագրգիռ կողմերի հետ` անկախ իրենց բիզնես տեսակից և գտնվելու վայրից:
Դուք կարող եք ծանոթանալ Համագործակցության ծրագրերի պայմաններին, որոնք նախատեսված են Տուրիստական գործակալությունների, Կորպորատիվ հաճախորդների, Անհատների, Հյուրանոցների համար, կամ պարզապես գրել մեզ համագործակցության առաջարկների շուրջ:
inLOBBY թիմը պատրաստ է աջակցել և պատասխանել Ձեր բոլոր հարցումներին Համագործակցության ծրագրերի շուրջ:
Համագործակցության ծրագրերի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ձեռք բերելու կամ լրացուցիչ հարցումների դեպքում կարող եք գրել մեզ affiliate@inlobby.com էլ. հասցեին կամ զանգահարել (010) 54 01 68 հեռախոսահամարին: