Ձեր կոնսիերժը inLOBBY-ում
+374 60 40 00 06
24/7
ՀՏՀ
? ԻՆԼՈԲԲԻ
Ամրագրման 2 մոդել` ավանդական առցանց ամրագրման մոդել և առցանց ամրագրման մոդել հյուրանոցների հետ ուղիղ կապի միջոցով: Երկրորդ մոդելի միջոցով հաճախորդները կարող են ոչ միայն ամրագրում կատարել, այլև անմիջական կապ հաստատել հյուրանոցի հետ էլեկտրոնային փոստի, օնլայն շփման, հեռախոսազանգի և տեսազանգի միջոցով:
Հաճախորդները կարող են անմիջական կապ հաստատել հյուրանոցների հետ հաղորդակցման գործիքների միջոցով, բանակցել ամրագրման պայմանների շուրջ և տեղեկանալ հյուրանոցի թեժ առաջարկների մասին: Այստեղ հաճախորդները կարող են ոչ միայն կատարել առցանց ամրագրումներ, այլև ուղղել իրենց հետաքրքրող հարցումները: Ավանդական առցանց ամրագրման մոդելն ընդունված առցանց ամրագրման տարբերակն է: Ձեզ պարզապես անհրաժեշտ է ընտրել հյուրանոցը և վայրկյանների ընթացքում ամրագրել այն:
Դուք կարող եք անմիջական կապ հաստատել հյուրանոցների հետ էլեկտրոնային փոստի, օնլայն շփման, հեռախոսազանգի և տեսազանգի միջոցով բոլորովին անվճար: Տեսազանգի և օնլայն շփման համար հարկավոր է գրանցվել և մուտք գործել Ձեր օգտանունի և գաղտնաբառի միջոցով:
Հյուրանոցի կոնտակտային տվյալները զետեղված չեն կայքում: Այն Ձեզ կտրամադրվի անմիջապես ամրագրումն իրականացնելուց հետո: Այդ տեղեկատվությունը ներառված կլինի Ձեր պատվերի հաստատման մեջ:
Ամրագրման հետ առնչվող բոլոր բողոքները կարող են ուղղվել ԻՆԼՈԲԲԻ-ին: Թերևս այն բողոքները, որոնք կապված են հյուրանոցում Ձեր տեղավորման ժամանակահատվածի ընթացքում առաջացած տարբեր հանգամանքների հետ, կարող են ուղղվել հյուրանոցին կամ ԻՆԼՈԲԲԻ-ին` հյուրանոցի կողմից հետևողականության բացակայության դեպքում:

? Գրանցում
Ձեզ պարզապես հարկավոր է լրացնել Ձեր անուն/ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Ձեզ պարզապես հարկավոր է մուտք գործել կայք Ձեր օգտանվան և գաղտնաբառի միջոցով: Այստեղ Դուք կարող եք տեսնել անմիջական կապ ունեցող հյուրանոցներ կատարված ամրագրումների գրառումները` ինչպես ընթացիկ, այնպես էլ հաստատված: Դուք նաև կարող եք ավելացնել հյուրանոց, որը ցանկանում եք տեսնել ԻՆԼՈԲԲԻ-ում: Դուք կարող եք փոփոխել Ձեր գրանցման մանրամասները, թողնել կարծիքներ հյուրանոցների մասին:
Դուք կարող եք բոլորովին առանց գրանցման կատարել ամրագրումներ առցանց ամրագրման մոդելի միջոցով: Գրանցվել հարկավոր է միմիայն անմիջական կապի հնարավորություն ունեցող հյուրանոցների ամրագրման դեպքում:

? Որոնում և Ամրագրում
Այո՛, խմբակային ամրագրման հարցումները նույնպես ընդունվում են: Դուք կարող եք գրել մեզ booking@inlobby.com հասցեին, և ԻՆԼՈԲԲԻ սպասարկման թիմը կտրամադրի համապատասխան հյուրանոցային առաջարկներ: Կամ Դուք կարող եք պարզապես ամրագրել մի քանի հյուրանոցային սենյակներ` բոլոր հյուրերի տեղավորման նպատակով:
Դուք կարող եք անել վերջին վայրկյանի ամրագրումներ ուղիղ կապի հնարավորությամբ հյուրանոցներում: Մինչդեռ հիմնական ավանդական առցանց ամրագրման դեպքում հյուրանոցի գրանցման ժամկետը պետք է լինի երեք օրվա տարբերությամբ: Կամ պարզապես կարող եք ուղղել Ձեր հարցումը մեր սպասարկման թիմին:
Դուք կարող եք ֆիլտրել հյուրանոցների արդյունքները` ըստ գնային միջակայքի: Բացի այդ, որոնումը կարող է կիրառվել` ըստ հյուրանոցների աստղերի ընտրության, անվան, ինչպես նաև ավելի ընդլայնված որոնման տարբերակներով: Դուք կարող եք նաև ծանոթանալ թեժ առաջարկներ տրամադրող, որևէ իրադարձությանը կամ տեղանքին բնորոշ հյուրանոցների ցանկին:
Դուք կարող եք գրել support@inlobby.com հասցեին` պարզապես նշելով հյուրանոցի/երկրի/քաղաքի նախապատվությունները, և Ձեր էլ.փոստի հասցեն կընդգրկվի մեր բաժանորդների ցանկում:
Որևէ առանձին թեժ առաջարկ ընտրելու դեպքում Ձեզ պարզապես անհրաժեշտ է բացել այդ հյուրանոցի էջը, որտեղ ներկայացված է առաջարկը, և գրանցել ամրագրումը` ընտրելով թեժ առաջարկի համաձայն վավեր ժամկետները, հյուրանոցային սենյակը: Անմիջապես հյուրանոցի ամրագրման էջում Դուք կարող եք նաև ներառել թեժ առաջարկի անվանումը կամ կատարել որևէ գրառում լրացուցիչ տեղեկությունների համար նախատեսված դաշտում:
Այո՛, ուղիղ կապի հնարավորությամբ հյուրանոցների դեպքում: Դուք կարող եք ուղարկել Ձեր հարցումն անմիջապես հյուրանոցին և բանակցել հյուրանոցի հետ:

? Հյուրանոցային սենյակներ
Սենյակների գները ներկայացված են մեկ սենյակի համար մեկ գիշերվա արժեքով, եթե մեկ գիշերվա հարցում է կատարվել: Այն դեպքում, եթե սենյակն ունի այլ տեղավորման հնարավորություն, և գները ներկայացված են յուրաքանչյուր անձի համար, ապա նման տեղեկատվությունն առանձնացվում է, և ցուցադրվում է համապատասխան գինը:
Սենյակների համար նշված հարմարությունները ներառված են տվյալ սենյակի մեջ: Այն դեպքում, եթե հարմարությունը պահանջում է հավելյալ վճարում, այդ գրառումը նշվում է հարմարության անվանը կից կամ սենյակի մանրամասների մեջ:
Որևէ ընդհանուր քաղաքականություն դրա շուրջ առկա չէ: Եթե նախաճաշը ներառված է սենյակի գնի մեջ, համապատասխան գրառումը ներկայացված է սենյակի համար: Եթե ոչ, ապա նախաճաշի դիմաց կգանձվի հավելավճար:
Դա կախված է բացառապես հյուրանոցի քաղաքականությունից: Այս կամ այն հյուրանոցի հարկային քաղաքականությունը նշված է լինում հյուրանոցի մանրամասների էջում, եթե նման տեղեկություն տրամադրվում է հյուրանոցի կողմից: Այն դեպքում, եթե հաճախորդները չեն կարողանում գտնել նման տեղեկատվություն հյուրանոցի քաղաքականության մեջ, ապա կարող են հարցում կատարել մեզ` գրելով booking@inlobby.com հասցեին:
Այո՛, մենք ձգտում ենք ներկայացնել նման քաղաքականությունները մեր հաճախորդների ուշադրությանը, սակայն դա կախված է բացառապես հյուրանոցի քաղաքականությունից: Հյուրանոցն իր հայեցողությամբ է որոշում, թե ինչ չափի հավելավճարի դիմաց կարող է տրամադրել լրացուցիչ մահճակալ/օրորոց և որոնք են երեխաների տեղավորման պայմանները:

? Վճարում
Վճարումը հյուրանոցներին, որոնք ներառված են ավանդական առցանց ամրագրման մոդելում, կատարվում է անմիջապես ամրագրման հարցման էջում: Երբ Դուք տրամադրում եք Ձեր բանկային քարտի տվյալները, ամրագրման ընդհանուր գումարը սառեցվում է, իսկ այնուհետև գանձվում: Վճարումը ուղիղ կապի հնարավորությամբ հյուրանոցներին կատարվում է` հյուրանոցի վճարման քաղաքականության համաձայն: Դուք կարող եք կա՛մ մուտքագրել Ձեր բանկային քարտի տվյալները` ամրագրումը երաշխավորելու և հյուրանոցի կողմից այն գանձելու համար, կա՛մ կարող եք ուղարկել ամրագրման հարցումն առանց բանկային քարտի տվյալների և վճարել հյուրանոցում:
Այո՛, ապահով է: Մենք վերաբերվում ենք այս հարցին ամենայն լրջությամբ: Հարթակը հաստատվել է որպես հուսալի և ապահով համակարգ Thawte SSL EV-ի վկայակագրով: Համակարգն ապահովում է անվտանգ արձանագրային սերվերներ` ծածկագրված տվյալների փոխանցման համար:
Ավանդական առցանց ամրագրման մոդելով ամրագրում կատարելու դեպքում Ձեր բանկային քարտը ստուգվում և գանձվում է հայկական դրամի արժույթով կամ հայկական դրամով: Արժույթի փոխարկման հետևանքով` գործարքի գումարը կարող է փոքր-ինչ տարբերվել ամրագրման գումարից:
Ծախսերի փոխհատուցման հաշիվ ստանալու համար Ձեզ անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել հյուրանոցի հետ հյուրանոցային համարն ազատելուց հետո: Հյուրանոցն է հանդիսանում ծառայության մատակարարը, և հարկավոր է հաշիվ ստանալու համար հարցում կատարել հյուրանոցին:
Դա կախված է Ձեր ընտրած ամրագրման մոդելից և հյուրանոցի քաղաքականությունից: Հյուրանոցների առցանց ամրագրման ավանդական մոդելի դեպքում Ձեր բանկային քարտը ստուգվում է, այնուհետև գումարը սառեցվում է: Ուղիղ կապով հյուրանոցների ամրագրման դեպքում ամեն ինչ կախված է հյուրանոցի քաղաքականությունից. Ձեր բանկային քարտը կարող է ծառայել որպես երաշխիք, այն կարող է գանձվել կամ նույնիսկ կարող է հարցումն ուղարկվել առանց բանկային քարտի տրամադրման:
Այն դեպքում, եթե չեղարկումը կատարվում է ամրագրումը չեղյալ հայտարարելու համար սահմանված անվճար ժամանակահատվածի ընթացքում, ապա Ձեր միջոցները կվարադարձվեն Ձեր բանկային քարտին: Այն դեպքում, եթե չեղարկման համար նախատեսված են տույժեր` ըստ հյուրանոցի քաղաքականության, ապա տույժերի գումարը կպահվի ամրագրման ընդհանուր գումարից, որը գանձվել է Ձեր քարտից:
Այո՛, կարող եք: Սակայն Ձեզ անհրաժեշտ կլինի նշել քարտապահի անունը, ազգանունը և մի շարք այլ մանրամասներ:
Ո՛չ, Ձեր բանկային քարտի տվյալները չեն պահվելու: Դրանք ծածկագրված տեսքով կփոխանցվեն անվտանգ և ապահով արձանագրային սերվերների միջոցով:
Դա կարող է տեղի ունենալ միայն արժույթի փոխարկման դեպքում, քանի որ փոխարկված գումարը կարող է փոքր-ինչ տարբերվել ամրագրման ընդհանուր գումարից: Սակայն նույնիսկ այս դեպքում տարբերությունը աննշմար կլինի:
Ո՛չ, որևէ սպասարկման վճարներ ներառված չեն սենյակի գնի մեջ:

? Հաստատում և Չեղարկում
Դուք կարող եք գրել support@inlobby.com հասցեին կամ այն էլ.փոստի հասցեին, որով Դուք ստացել եք Ձեր հաստատումը` նշելով Ձեր ամրագրման համարը կամ ամրագրման ID-ն և ներառելով փոփոխման ենթակա տվյալները:
Դուք կարող եք գրել support@inlobby.com էլ.փոստի հասցեին կամ այն էլ.հասցեին, որից Ձեզ ուղարկվել է Ձեր հաստատումը` նշելով Ձեր ամրագրման համարը կամ ամրագրման ID-ն: Խնդրում ենք հաշվի առնել հյուրանոցի չեղարկման քաղաքականությունը` նախքան որևէ փոփոխություն կամ չեղարկում անելը: Ամրագրումը չեղյալ հայտատարելուն պես Դուք կստանաք ամրագրման չեղարկման հաստատումը:
Այո՛, ԻՆԼՈԲԲԻ-ի կողմից ստացված հաստատումը վերջնական է:
Ո՛չ, Ձեր ստացած հաստատումը նախատեսված է միայն Ձեզ համար: Դուք կարող եք ներկայացնել ամրագրման փոփոխության հարցում` տրամադրելով նոր հյուրերի անուն/ազգանունը և անձնական տվյալները , որպեսզի մենք կարողանանք տրամադրել Ձեզ հաստատման փոփոխված տարբերակը:
Եթե սենյակը փոխհատուցման ենթակա չէ, ապա դրա չեղարկման դեպքում ընդհանուր գումարը չի փոխհատուցվի քարտապանին:

? Ճանապարհորդական հարցումներ
Այո՛, Դուք կարող եք ուղղել ավիատոմսերի հետ կապված հարցումները մեզ` գրելով support@inlobby.com կամ booking@inlobby.com հասցեներին:
Ո՛չ, մենք չենք տրամադրում վիզա աջակցություն: Սակայն մենք կարող ենք տրամադրել երաշխավորագիր նամակ այն մասին, որ ամրագրումը կատարվել է inLOBBY.com-ի միջոցով` վավերացված ընկերության տնօրենի ստորագրությամբ:
Համապատասխան հարցման դեպքում մենք կարող ենք տրամադրել լրացուցիչ տեղեկություններ քաղաքների ուղեցույցների վերաբերյալ: Ձեզ պարզապես անհրաժեշտ է գրել մեզ support@inlobby.com հասցեին:
Երբեմն նման տեղեկատվությունը տրամադրվում է հյուրանոցի նկարագրությունում կամ հյուրանոցի մանրամասների մեջ: Բացի այդ, այդ տեղեկատվության շուրջ Դուք կարող եք հարցում ուղարկել մեզ` գրելով support@inlobby.com հասցեին:

? Կարծիքներ
Դուք կարող եք թողնել կարծիքներ միայն ուղիղ կապով հյուրանոցների համար: Այս դեպքում Դուք կարող եք մուտք գործել Ձեր անձնական էջ և թողնել կարծիքներ մեկնաբանությունների բաժնում:

? Բոնուսներ
Դուք կարող եք ծանոթանալ ԻՆԼՈԲԲԻ-ի Համագործակցության ծրագրերին` նախատեսված անհատների, տուրիստական գործակալությունների, կորպորատիվ հաճախորդների, հյուրանոցների համար և անդամագրվել որևէ մեկին, որն առավել կհամապաստախանի Ձեր գործնական պահանջմունքներին կամ պարզապես գրել մեզ affiliate@inlobby.com հասցեին:
Դուք կարող եք վաստակել բոնուսներ Ձեր ամրագրումներից` միանալով ԻՆԼՈԲԲԻ-ի` անհատների համար նախատեսված Համագործակցության Ծրագրերին: Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Համագործակցության Ծրագրեր բաժնում: