Ձեր կոնսիերժը inLOBBY-ում
+374 60 40 00 06
24/7
Մեր մասին

ԻՆԼՈԲԲԻ ընկերությունը (in LOBBY GmbH) հիմնադրվել է Գերմանիայում 2010թ.:

Ընկերությունը ստեղծել և զարգացրել է առցանց հյուրանոցային ամրագրումների նորարար հարթակ, որտեղ ներկայացված են ավելի քան 150,000 հյուրանոցներ ամբողջ աշխարհում: Համակարգը հնարավորություն է տալիս օգտատերերին իրականացնել ամրագրումներ ինչպես ավանդական առցանց մոդելով, այնպես էլ հյուրանոցների հետ ուղիղ կապի միջոցով, որը նախատեսում է հաճախորդի անմիջական շփման հնարավորությունը հյուրանոցի հետ էլեկտրոնային փոստի, օնլայն շփման, հեռախոսազանգի և տեսազանգի միջոցով: Նման նորարար մոդելի միջոցով ԻՆԼՈԲԲԻ-ն միտված է օգնել հաճախորդներին հենց տվյալ հյուրանոցի անձնակազմից տեղեկանալ ցանկացած մանրամասների վերաբերյալ նախքան ամրագրումը: Ի դեպ, ԻՆԼՈԲԲԻ-ն հաճախորդներից որևէ գրանցման կամ հյուրանոցային ամրագրման սպասարկման համար գումար չի գանձում:

ԻՆԼՈԲԲԻ-ի տվյալների բազան բաղկացած է ինչպես այն հյուրանոցներից, որոնց հետ ընկերությունն անհատապես կապ է հաստատել, այնպես էլ տարբեր հյուրանոցային մատակարարների կողմից տրամադրվող բազաներից: Ընկերության հարթակի միջոցով կատարվելիք ամրագրումները կոչված են ընդլայնել հաճախորդներին մատուցվող որակյալ ծառայությունները, խնայել նրանց ժամանակն ու ֆինանսական միջոցները:

Բացի հյուրանոցներից, ԻՆԼՈԲԲԻ-ն նաև կատարում է ավիատոմսերի ամրագրում բոլոր ուղղություններով: Ավիատոմսերի ամրագրումներն իրականացվում են հաճախորդների հարցումների համաձայն: Անհրաժեշտ է ընդամենը ներկայացնել ավիատոմսերի ամրագրման հարցումները` նամակ ուղարկելով support@inlobby.com հասցեին կամ կապ հաստատել ԻՆԼՈԲԲԻ Կոնսիերժ ծառայության հետ: Ընկերության Կոնսիերժը պատրաստ է լիարժեք և ամբողջական պատասխաններ տրամադրել հաճախորդների բոլոր հարցումներին` վերջիններիս ճանապարհորդական ծրագրերի առնչությամբ, ինչպես նաև կարգավորել բոլոր խնդիրներն ու ապահովել որակյալ սպասարկում հնարավորինս սեղմ ժամկետներում և հայերեն լեզվով: Մեր Կոնսիերժ ծառայությունը կօգնի հաճախորդներին իրականացնել ամենահամարձակ ճանապարհորդական ծրագրերը, ընդլայնել սեփական փորձը ճանապարհորդական ամրագրումների ոլորտում:

Գրասենյակներ. ԻՆԼՈԲԲԻ ընկերության գլխամասը գործում է Գերմանիայում: Ներկայացուցչական գրասենյակներ հիմնադրված են Ռուսաստանում, Թաիլանդում և Հայաստանում: Ընկերության ընդհանուր առաջխաղացման մեջ ներգրավված են նաև տարածաշրջանային ներկայացուցիչները, ովքեր նպաստում են ընկերության ընդհանուր առաջընթացին և իրենց կշռարար ներդրումն ունենում ընկերության մարկետինգային նախագծերում:

Հաճախորդներ. բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք` անկախ իրենց գտնվելու վայրից և գործունեության տեսակից, ովքեր հասել են իրավաբանական չափահասության տարիքի:

Թիմը. բաղկացած է պրոֆեսիոնալ բարձր գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետներից, որոնք ձգտում են ստեղծել Ձեզ համար ամրագրման լավագույն միջավայրն ու պայմանները ԻՆԼՈԲԲԻ հարթակի միջոցով:

ԻՆԼՈԲԲԻ ընկերության նպատակն է որակյալ ծառայություններ մատուցել բոլոր այցելուներին` անկախ նրանց գտնվելու վայրից և հարցման տեսակից

Ընկերության գործունեությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

  • աշխատանքների թափանցիկություն,
  • ընկերության կողմից մատուցվող ցանկացած ծառայության հասանելիություն և մատչելիություն,
  • հարգանք և վստահություն բոլոր հաճախորդների նկատմամբ,
  • հաճախորդների կարծիքը որպես ընկերության մատուցած ծառայությունների գնահատականի գլխավոր չափորոշիչ:

ԻՆԼՈԲԲԻ-ի առաջնություններն են բոլորին հասանելի դարձնել գնային քաղաքականությունը և անձնավորված մոտեցումը ցանկացած հարցմանը:

ԻՆԼՈԲԲԻ-ի բիզնես գաղափարը ոչ միայն մեծ թվով օգտատերերի համար հյուրանոցների ամրագրման հարթակի ստեղծումն է, այլև տարրատեսակ նորարար լուծումների ապահովումն է բոլոր հաճախորդների հարմարվետության համար: Մենք անդադար կատարելագործում ենք հարթակի որոնման համակարգը` ի շահ այցելուների և օգտատերերի:

Մեր առջև դրված են հետևյալ նպատակները.

  • ավելացնել առցանց հյուրանոցային ամրագրումների քանակը,
  • համալրել հարթակն օգտատերերի համար առավել նորարար և հարմարավետ տեխնիկական և տրամաբանական լուծումներով,
  • տրամադրել այցելուներին ազատ հաղորդակցման անվճար գործիքներ,
  • ապահովել հյուրանոցների առավել ցածր գներ ամբողջ տարվա ընթացքում,
  • ապահովել այցելուների ուղիղ շփումը հյուրանոցների հետ,
  • ծառայել որպես վիրտուալ հանդիպման վայր B2B և B2C ձևաչափով,
  • տրամադրել հաճախորդներին ամբողջական ճանապարհորդական փաթեթ` ներառյալ հյուրանոցների և ավիատոմսերի ամրագրումը
  • վերալիցքավորել, հագեցնել առաջատար լուծումներով առցանց ամրագրման շուկան:

Հիմնվելով կորպորատիվ կառավարման արժեքների վրա, առավելագույնս օգտագործելով աշխատակիցների մասնագիտական բարձր գիտելիքներն ու ունակությունները, արագ արձագանքելով մրցակցային միջավայրի մարտահրավերներին` ԻՆԼՈԲԲԻ-ն ձգտում է դառնալ ամրագրումների առաջատար առցանց հարթակ` ի շահ ընկերության հաճախորդների և բաժնետերերի: